Լոնդոնում կայացել է «Kingsman. Ոսկե մատանի» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)
Լոնդոնում կայացել է բրիտանացի ռեժիսոր Մեթյու Վոնի «Kingsman. Ոսկե մատանի» ֆիլմի պրեմիերան: Հատուկ գործակալների արկածների մասին պատմող ֆիլմը դիտելու համար պրեմիերային եկել են Կլաուդիա Շիֆերը, Քայլի Մինոուգը, Ջուլիա Ռեսթուան-Ռոյթֆելդը և այլ աստղեր:
Tatler.ru-ի հաղորդմամբ՝ պրեմիերային ներկա են եղել նաև ֆիլմում նկարահանված դերասանները՝ Էլթոն Ջոնը, Հալի Բերին, Քոլին Ֆերտը և Ջուլիանա Մուրը:
Հայտնի է, որ ֆիլմում Kingsman գաղտնի բրիտանական ծառայության գործակալներն աշխարհը փրկելու նպատակով միավորվում են իրենց ամերիկացի գործընկերների հետ: Միասին նրանք պայքարում են ընդհանուր թշնամու դեմ, որը սպառնում է մոլորակին:























