Linkin Park-ը նոր տեսահոլովակի միջոցով հարգել է Չեսթեր Բենինգթոնի հիշատակը (տեսանյութ)

15:50 • 19.09.17

Ամերիկյան Linkin Park ռոք խմբի անդամները նոր տեսահոլովակ են թողարկել, որի միջոցով հարգել են վոկալիստ Չեսթեր Բենինգթոնի հիշատակը:

Korrespondent-ի հաղորդմամբ՝ տեսահոլովակի հիմք է ծառայել խմբի One More Light երգը:

Նշվում է, որ տեսահոլովակում օգտագործվել են խմբի համերգներից և փորձերից կադրեր:

Խմբի YouTube-ալիքում հրապարակված տեսանյութը մեկ օրում հավաքել է ավելի քան 2.5 միլիոն դիտում:

Հիշեցնենք, որ Չեսթեր Բենինգթոնն ինքնասպան է եղել իր առանձնատանը: Նրա մարմինը հայտնաբերել են հուլիսի 20-ի առավոտյան։ Հայտնի է, որ երգիչը տարիներ շարունակ պայքարել է թմրամոլության ու ալկոհոլային կախվածության դեմ։

 

 

Linkin Park-ը նոր տեսահոլովակի միջոցով հարգել է Չեսթեր Բենինգթոնի հիշատակը (տեսանյութ)