«Վայրի հրեշտակ»-ի գլխավոր հերոսները 20 տարի անց համատեղ լուսանկար են հրապարակել

14:11 • 19.09.17

Արգենտինական արտադրության «Վայրի հրեշտակ»-ը համարվում է 1990-ականների վերջի-2000-ականների սկզբի ամենասիրված ու հայտնի սերիալներից մեկը, որի գլխավոր զույգի՝ աղախին Միլագրոսի և հարուստ ընտանիքից Իվոյի սիրավեպին հետևում էին միլիոնավոր դեռահասներ:

Արդյունքում գլխավոր հերոսների դերակատարներ Նատալյա Օրեյրոն ու Ֆակունդո Արանան դարձել են ամենասիրված էկրանային զույգերից մեկը:

Ինչպես նշում է kp.ru-ն, սերիալի ներկայացվելուց մոտ 20 տարի անց սիրված դերասաններն Instagram-ում հրապարակել են համատեղ լուսանկար՝ ցույց տալով, թե ինչպիսի տեսք ունեն այժմ:

Հայտնի է, որ Արանան այժմ 45 տարեկան է ու շարունակում է ակտիվ նկարահանվել կինոյում: Նրա գեղեցկուհի խաղընկերուհին, որն այժմ 40 տարեկան է, ևս շատ պահանջված է կինոյում: Բացի այդ, նա ակտիվ զբաղվում է երաժշտական կարիերայով, վերջերս թողարկել է 4-րդ ալբոմը:

Ի դեպ, իր վերջին հարցազրույցներից մեկում Օրեյրոն խոստովանել էր, որ հաճույքով կնկարահանվեր «Վայրի հրեշտակ»-ի  շարունակությունում:

 

 

«Վայրի հրեշտակ»-ի գլխավոր հերոսները 20 տարի անց համատեղ լուսանկար են հրապարակել