Քանդակագործներ, որոնք մետաքսի են վերածել քարը (լուսանկարներ)

13:20 • 20.09.17

Քանդակագործությունն արվեստի ամենազգայական տեսակներից մեկն է: Երբեմն վարպետների հանճարը գերազանցում է բոլոր սպասումները, և ստացվում են քարե գլուխգործոցներ, որոնք կարելի է կենդանի մարդկանց տեղ դնել:

AdMe.ru-ն հրապարակել է մի քանի քանդակագործի աշխատանքներ, որոնք իրենց վարպետության շնորհիվ մետաքսի են վերածել քարը:

Ջովանի Ստրացա, «Մարիամ Աստվածածին», 1850-ականներ

 

19-րդ դարի կեսին հայտնի իտալացի քանդակագործ Ջովանի Ստրացան Հռոմում ստեղծել է այս քանդակը՝ օգտագործելով Կարարայի մարմար:




Ռաֆայել Մոնտի, «Վշտի քուն և երազանքի ուրախություն», 1861

 

Ռաֆայել Մոնտին այս քանդակն առաջին անգամ ցուցադրել է 1862 թվականին Լոնդոնում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ: Այժմ աշխատանքը գտնվում է Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում:

 

Թոմաս Ռիջեուեյ Գուլդ, «Արևմտյան քամի», 1870

 

Ամերիկացի քանդակագործի աշխատանքը ենթադրաբար խորհրդանշում է ԱՄՆ-ի ընդլայնումը դեպի արևմուտք:

 

 

Ռաֆայել Մոնտի, «Գթության քույրեր», 1847

 

Մոնտին իր քանդակներում շատ հաճախ է բարակ քողեր պատկերում, ինչի շնորհիվ նրա աշխատանքները թեթև և եթերային են դառնում:

 
Չենսի Բրեդլի Իվս, «Ջրից դուրս եկող Ունդինա», 1880

 

Դժվար է հավատալ, որ քանդակը պատրաստված է մարմարից. թվում է՝ դիպչելու դեպքում մատների տակ խոնավ և սառը գործվածք կհայտնվի:

Քանդակագործներ, որոնք մետաքսի են վերածել քարը (լուսանկարներ)