Հրապարակվել է նոր «Լառա Քրոֆթ»-ի առաջին թրեյլերը (տեսանյութ)
Հրապարակվել է «Tomb Raider: Լառա Քրոֆթ» ֆիլմի առաջին թրեյլերը: Տեսանյութը տեղ է գտել Warner Bros. Pictures-ի YouTube-ալիքում:
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ֆիլմի գլխավոր դերը կատարել է «Օսկար» մրցանակի դափնեկիր Ալիսիա Վիկանդերը:
Սյուժեի համաձայն՝ Քրոֆթը հայտնվում է կղզում, որտեղ մի ժամանակ կորել է նրա հայրը: Երիտասարդ և վճռակամ Լառան պետք է «գլոբալ հերոսուհի» դառնա:
«Մարդկության ապագան նրա ձեռքերում է», - ասվում է թրեյլերի նկարագրությունում:
Նշվում է, որ ռեժիսոր Ռոար Ութհաուգի ֆիլմում նկարահանվել են Դոմինիք Ուեսթը, Ուոլթոն Գոգինսը և Դենիել Վուն:










