Իտալական ընկերությունը ամբողջությամբ թղթից պատրաստել է «Գահերի խաղը» սերիալի թագավորական ապարանքի կրկնօրինակը (տեսանյութ)

21:00 • 20.09.17

Նոթատետրեր արտադրող իտալական Moleskine ընկերությունը պատրաստել է «Գահերի խաղը» հայտնի ամերիկյան հեռուստասերիալի թագավորության մայրաքաղաք Վեստերոսի թղթե կրկնօրինակը:

Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, ընկերության մասնագետները 7600 թղթե կտրվածքներ են օգտագործել, սակայն աշխատանքը սկսել են նկարչությունից՝ ուրվագծելով քաղաք-միջնաբերդի յուրաքանչյուր կառույցը:

Այնուհետև անիմացիոն ընկերության օգնությամբ կառուցել են բոլոր կառույցների թղթե կրկնօրինակները: Նրանք զգուշությամբ կառուցել են յուրաքնաչյուր պտտվող անիվ, ճանապարհ կամ այլ սարքավորումներ:

Նրանց ստեղծագործությունը ոչ միայն կրկնօրինակում է ամրոցների տեսքը, այլև շարժումներն ու աշտարակների ինքնուրույն բարձրացումը:

 

 

 

Իտալական ընկերությունը ամբողջությամբ թղթից պատրաստել է «Գահերի խաղը» սերիալի թագավորական ապարանքի կրկնօրինակը (տեսանյութ)