Իոսիֆ Կոբզոնը 80-ամյա հոբելյանի առթիվ 5-ժամյա համերգ է տվել Կրեմլի պալատում

04:55 • 21.09.17

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը չորեքշաբթի երեկոյան համերգ է տվել՝ ի պատիվ իր ծննդյան 80-ամյակին, Մոսկվայի Կրեմլի պետական պալատում:


Նախքան համերգը Կրեմլի պալատի ճեմասրահում բացվել է ցուցահանդես`նվիրված Կոբզոնին. Ցուցահանդեսը ներառել է նրա համերգային պաստառները, դիմանկարներ և լուսանկարներ երգչի տարբեր տարիների հուշերից՝ ընտանիքի, գործընկերների հետ, համերգների ընթացքում, հյուրախաղերիի ժամանակ և այլն:


Կոբզոնի հետ սկզբից նաև բեմ է դուրս եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ևս մեկ անգամ հրապարակայնորեն շնորհավորել արվեստագետին: Պետության ղեկավարը բոլոր քաղաքացիների անունից շնորհակալություն է հայտնել երգչին իր կատարած աշխատանքի համար: