Ռիո դե Ժանեյրոյում տրանսվեստիտները կողոպտել են բրիտանական Pet Shop Boys խմբի անդամներին
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում դանակով զինված տրանսվեստիտները հարձակվել են բրիտանական Pet Shop Boys խմբի անդամներ Քրիս Լոուի և Նիլ Տենանտի վրա: Այս մասին հայտնում է Global-ը:
Հայտնի է, որ խումբը Ռիո դե Ժանեյրո է ժամանել Rock in Rio երաժշտական փառատոնին մասնակցելու համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդիկ զբոսնելիս են եղել Լեմե զբոսաշրջային թաղամասում, երբ նրանց մոտեցել են «արտասովոր հագնված» կողոպտիչները:
Նշվում է, որ երաժիշտները հյուրանոց են վերադարձել առանց գումարի և բջջային հեռախոսների: Նրանք հրաժարվել են դիմել ոստիկանություն:










