Քոլին Ֆերտն Իտալիայի քաղաքացիություն է ստացել
Բրիտանացի դերասան Քոլին Ֆերտն Իտալիայի քաղաքացիություն է ստացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իտալիայի ՆԳ նախարարությանը:
«Թագավորը խոսում է» ֆիլմի համար «Օսկար» մրցանակի արժանացած հայտնի դերասանն ամուսնացած է Իտալիայի քաղաքացու հետ և բազմիցս արտահայտել է իր սերը մեր երկրի հանդեպ», - ասել են նախարարությունում:
Ֆերտի՝ Իտալիայի քաղաքացիություն ստանալու ցանկության մասին մայիսի վերջին հաղորդել են բրիտանական լրատվամիջոցները. ենթադրվում է, որ 57-ամյա դերասանին անհանգստացնում են Brexit-ի հետևանքները, և նա ցանկացել է ունենալ նույն փաստաթղթերը, ինչ իր կինը և երեխաները:
Հայտնի է, որ Ֆերտը 1997 թվականից ամուսնացած է իտալացի ռեժիսոր-վավերագրող Լիվիա Ջուջոլիի հետ. զույգը երկու երեխա ունի՝ 2001 թվականին ծնված Լուկան և 2003 թվականին ծնված Մատեոն:










