ՀՀ–ում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում մի շարք պատմամշակութային հուշարձաններ բաց կլինեն զանգվածային հաճախումների համար
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում ս. թ. սեպտեմբերի 30-ին այցելուների համար բաց կլինեն մի շարք պատմամշակութային հուշարձան շենքեր՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության շենքերը, Երևանի կոնյակի գործարանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Աստղադիտարանի գլխավոր մասնաշենքը, որոնք սովորական օրերին փակ են զանգվածային հաճախումների համար:
Նախնական գրանցման համար զանգահարել ՀՀ մշակույթի նախարարություն հետևյալ հեռախոսահամարով` (011) 52-39-33:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս. թ. սեպտեմբերի 28-ը:










