«Ես ամենից շատ ցանկանում էի լավ ամուսին լինել». Էլթոն Ջոնը պատմել է տարիներ առաջ կնոջ հետ ամուսնության մասին
Բրիտանացի հանրահայտ երաժիշտ Էլթոն Ջոնը սոցցանցում պատմել է իր անձնական կյանքի, մասնավորապես՝ տարիներ առաջ կնոջ հետ ամուսնության մասին։
Instagram սոցցանցում նա պատմել է ձայնային ռեժիսոր Ռենատա Բլաուելի հետ ամուսնության մասին, որը տեղի է ունեցել 1984 թվականին Ավստրալիայում։ Սակայն, ըստ երգչի, նա զգում էր, որ դժբախտություն է պատճառում իր կնոջը, քանի որ փորձում էր թաքցնել իր սեռական նախասիրությունները։
«Ես ամենից շատ ցանկանում էի լավ ամուսին լինել, սակայն մերժում էի այն, ինչ իրականում կայի, և դա տխրություն էր պատճառում իմ կնոջը և ստիպում ինձ մեծ մեղք զգալ»,- գրել է նույնասեռական երաժիշտը։
Հետագայում Էլթոն Ջոնը հանդիպել է Դևիդ Ֆերնիշին, որի հետ է արդեն 24 տարի։ Զույգն օրինականացրել է հարաբերությունները 2014 թվականին։











