Վրաստանի նախագահը վերջին հրաժեշտն է տվել օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավային

14:20 • 23.09.17

Այսօր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այցելել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն՝ օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավային վերջին հրաժեշտը տալու: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ շաբաթ առավոտից Զաքարիա Փալիաշվիլու անվան Թբիլիսիի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում անցկացվում է օպերային երգչի քաղաքացիական հոգեհանգիստը: Սոտկիլավան կհուղարկավորվի Սաբուրթալոյի գերեզմանոցում:

Նշվում է, որ քաղաքացիական հոգեհանգիստն արդեն այցելել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարմանիան, հասարակության մի շարք ներկայացուցիչներ և ընդդիմադիրներ:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Մոսկվայում 80 տարեկանում կյանքից հեռացել է օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան:

Վրաստանի նախագահը վերջին հրաժեշտն է տվել օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավային