Թուրքիայում գործող հայկական «Սայաթ-Նովա» երգչախումբը ժամանել է Երևան
Թուրքիայում գործող հայկական հայտնի «Սայաթ-Նովա» երգչախումբը ժամանել է Երևան։ Երգչախումբը երգեր կկատարի Կոմիտասի երգացանկից, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Խումբը համերգներ կունենա այսօր՝ Երևանում, իսկ վաղը նույն ծրագրով կմեկնի Գյումրի:
Երգչախմբի 17 պոլսահայ մասնակիցները «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի շրջանակում Հայաստանում կմնան մինչև այս ամսվա 29-ը:
Նշենք, որ 1973թ.-ին Ստամբուլում հիմնադրված երգչախումբն իր առաջին հայաստանյան համերգն ունեցել է 2008թ.-ին, ինչպես նաև ելույթներ ունեցել Վանաձորում:










