Արվեստագետը զգեստ և աքսեսուարներ է ստեղծել կոնֆետի թղթերից (լուսանկարներ)

11:57 • 25.09.17

Փենսիլվանիայից արվեստագետ Էմիլի Զեյլհամերը 2000 հատ Starburst կոնֆետի թղթերից պայուսակ և 400-ից ավելի թղթերից կոշիկ է ստեղծել իր յուրահատուկ զգեստի համար, որը նա ստեղծել էր ավելի վաղ՝ 10.000 հատ կոնֆետի թղթից:


Ինչպես Էմիլի Զեյլհամերը պատմել է boredpanda.com-ում, այդ զգեստը ստեղծելու համար նա չորս տարի կոնֆետի թուղթ է հավաքել ընկերների և ընտանիքի օգնությամբ: Երբ հավաքվել է բավականաչափ քանակությամբ թուղթ՝ նա դրանք բաժանել է գույների, արդուկել և միացրել իրար: Էլաստիկ թելի միջոցով նա կարել է թղթերը՝ ստեղծելով անհրաժեշտ «կտորը», որից էլ ստեղծել է զգեստը:


Զեյլհամերը պատմել է, որ ծանոթացել է իր ամուսնու հետ, երբ նա դեռ նախագիծը սկսելուց առաջ իրեն կոնֆետների տուփ է նվիրել: Շատ սիրելով այդ կոնֆետները՝ իր ամուսինը սկսել է հավաքել թղթերը կնոջ համար:


Կոնֆետ արտադրող ընկերությունը կոնֆետների հսկայական տուփ է ուղարկել Էմիլիին ի նշան երախտագիտության իր կատարած աշխատանքի համար: Նվերը ստանալուց հետո նա որոշել է զգեստին համապատասխան կոշիկ ու պայուսակ էլ ստեղծել։ 

 

Image may contain: 1 person, standing, tree and outdoor

Image may contain: food