Բնական սարդոստայնից նկարներ ստեղծող գյումրեցի արվեստագետը Կաննում մրցանակի է արժանացել կրեատիվության համար
Գյումրեցի արվեստագետը Կաննում արժանացել է «Նոր տաղանդ և ամենակրեատիվ միտք» մրցանակին:
Ֆրանսիայի Կանն քաղաքում սեպտեմբերի 23-26-ն անցկացվող Ժամանակակից արվեստի միջազգային ցուցադրությունում աշխարհի տարբեր երկրների շուրջ 100 արվեստագետների գործերի շարքում առանձնացել են Անդրանիկ Ավետիսյանի գործերը:
Նա նկարներ է ստեղծում բնական սարդոստայնից: Հեղինակը ցուցադրությանը ներկայացրել է 15 գործ:
«Արմենպրես»-ին հեղինակը պատմել է, թե ինչպես է սկիզբ առել իր արվեստը՝ տարիներ առաջ ընկերոջ արվեստանոցում նկատելով սարդոստայնը՝ հասկացել է, որ դա բնության հրաշքներից մեկն է ու ինքն իրենով արդեն արվեստի գործ:











