Ստամբուլում թուրքերենով հրատարակվել է «Մուսա լեռան դիմադրությունը» գիրքը

17:48 • 26.09.17

Ստամբուլում թուրքերենով հրատարակվել է իտալացի հեղինակներ Մարկո Տոսատտիի ու Ֆլավիա Ամաբիլեի հեղինակած «Մուսա լեռան դիմադրությունը» գիրքը, որը լույս է ընծայել Թուրքիայի հայկական «Արաս» հրատարակչությունը:

Մարկո Տոսատտին ու Ֆլավիա Ամաբիլեն հայտնի են նաև իրենց «Հալեպի բարոնները» գրքով, որը պատմում է Հալեպի՝ հայկական գերդաստանի հիմնած առաջին հյուրանոցի ու դրա շուրջ զարգացող պատմական իրադարձությունների մասին:

Իտալերենից թարգմանված «Մուսա լեռան դիմադրությունը» գիրքը թուրքալեզու ընթերցողին կպատմի Ցեղասպանության տարիներին զենք բարձրացրած և ինքնապաշտպանության դիմած կիլիկիացի հայերի պայքարի ու անցած դժվարությունների մասին: Գիրքը նաև ծանոթացնում է մուսալեռցի հայերի մշակութային առանձնահատկություններին՝ խոհանոցին, ազգային ավանդույթներին ու ապրելակերպին: 

Նշենք, որ «Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար դառնալ «պատուհան» դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին:

Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր:

Ստամբուլում թուրքերենով հրատարակվել է «Մուսա լեռան դիմադրությունը» գիրքը