Ամերիկացին տապալված կարմրածառից ահռելի ութոտնուկ է քանդակել (լուսանկարներ)
Վաշինգտոնի բնակիչ Ջեֆրի Մայքլ Սամուդոսկին ստեղծել է արվեստի ինքնատիպ գործ՝ ահռելի կարմրածառը վերածելով գերիրական ութոտնուկի:
Ինչպես նշում է Bored Panda կայքը, տղամարդը պատմել է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ տարվել է ծառերի վրա փորագրությամբ: Ջեֆրիի խոսքով՝ ինքն անկարող է անտարբեր անցնել տապալված ծառերի կողքով. արդյունքում ստեղծվում են մեկը մյուսից հետաքրքիր ծառային քանդակներ:
Կուտակելով անհրաժեշտ փորձ ու մասնագիտական հմտություններ՝ Ջեֆրին այժմ մասնակցում է միջազգային մրցույթների: Բացի այդ, նա նկարահանվել է Discovery Channel-ի հաղորդումներից մեկում:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք նրա ամենատպավորիչ աշխատանքներից մեկը.



















