Aerosmith ռոք խումբը չեղյալ է հայտարարել համերգները՝ մենակատարի հիվանդության պատճառով
Ամերիկյան հանրահայտ Aerosmith ռոք խումբը չեղյալ է հայտարարել Հարավային Ամերիկայի շրջագայության համերգները 69-ամյա մենակատար Սթիվեն Թայլերի հիվանդության պատճառով:
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է հայտնի երաժշտի Twitter-ում:
«Ցավոք սրտի, անսպասելի առողջական խնդիրների պատճառով խմբի մենակատար Սթիվեն Թայլերը դիմել է բժշկական օգնության», - ասվում է զեկույցում:
Նշվում է, որ բժիշկները խորհուրդ են տվել Թայլերին չմեկնել երկրից և հսկողության ներքո գտնվել:
Արդյունքում չեղյալ են հայտարարվել Հարավային Ամերիկայի համերգները, որոնք նախատեսված էին Բրազիլիայում, Չիլիում, Արգենտինայում և Մեքսիկայում:










