Քրիս Քորնելը հետմահու պարգևատրվել է մարդասիրական աշխատանքի և «Խոստումը» երգի համար
Լոս Անջելեսում կայացել է երջանկահիշատակ երաժիշտ Քրիս Քորնելի հետմահու պարգևատրման արարողությունը վերջինիս կատարած բարեգործական և մարդասիրական աշխատանքի համար:
Ինչպես հայտնում է Hollywood Reporter-ը, Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչների «Հերոսի» մրցանակը Սանտա Մոնիկայում կայացած դրամահավաքի գալա-ընթրիքի ժամանակ ստացել է ամերիկացի երգահանի այրին՝ Վիկի Քորնելը: Այս մրցանակը շնորհվել է Քրնելի մարդասիրական ջանքերի և «Խոստումը» երգի և տեսահոլովակի համար:
«Խոստումը» երգը, որը Քորնելը ներկայացրել էր այս տարվա մարտին, գրվել է իռլանդացի օսկարակիր ռեժիսոր Փերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող համանուն ֆիլմի համար:
«Ամուսինս սիրում էր օգնել մարդկանց, հատկապես երեխաներին: Նա հավատում էր, որ մեծահասակների պարտքն է երբեք երես չդարձնել հասարակության ամենաանմեղ և խոցելի անդամներից», - ասել է Վիկի Քորնելը:
Հիշեցնենք, որ 52-ամյա Քրիս Քորնելը ինքնասպանություն է գործել մայիսի 18-ին Դետրոյթի հյուրանոցում:










