Դի Կապրիոն Սկորսեզեի ֆիլմում կմարմնավորի Ռուզվելտին

17:23 • 27.09.17

Հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հանդես կգա ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտին նվիրված Մարտին Սկորսեզեի ֆիլմի գլխավոր դերում, հայտնում է Deadline Hollywood-ը:


Լրատվամիջոցի տվյալներով՝ ֆիլմի պրոդյուսերն է լինելու ինքը՝ Դի Կապրիոն Սկորսեզեի, ինչպես նաև հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր Չակ Պաչեկոյի հետ միասին: Ֆիլմի սցենարի հեղինակ կդառնա Սքոթ Բլումը:


Նկարահանումների մեկնարկի և ֆիլմի պրեմիերայի մասին ժամկետները չեն նշվում:


Ավելի վաղ Դի Կապրիոն նկարահանվել է Սկորսեզեի մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատորը», «Անիծվածների կղզի», «Հանգուցյալները», «Ուոլ Սթրիթի գայլը»:

 

 

Դի Կապրիոն Սկորսեզեի ֆիլմում կմարմնավորի Ռուզվելտին