Forbes-ը հայտնել է՝ ովքեր են հեռուստատեսության 10 ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները (լուսանկարներ)

14:00 • 27.09.17

Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է հեռուստատեսության 10 ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ամենամյա վարկանիշը, որը 6-րդ տարին անընդմեջ գլխավորել է կոլումբացի դերասանուհի Սոֆիա Վերգարան: Անցած 12 ամսվա ընթացքում նա վաստակել է 41.5 մլն դոլար: Դերասանուհին 2009թ. սկսած նկարահանվում է «Ամերիկյան ընտանիք» սիթքոմում:

Երկրորդ հորիզոնականում է «Մեծ պայթյունի տեսություն» երգիծական սերիալի աստղ Քեյլի Կուոկոն: 2017թ. նա վաստակել է 26 մլն դոլար:


Լավագույն եռյակը եզրափակում է նշված ժամանակահատվածում 13 մլն դոլար վաստակած Մինդի Քալինգը, որը հայտնի է «Գրասենյակ» սերիալից:


Բացի այդ, լավագույն 10-յակում են ընդգրկվել Էլեն Պոմպեոն, Մարիշկա Հարգիթեյը, Ջուլի Բոուենը, Քերի Վաշինգթոնը, Պրյանկա Չոպրան ու Ռոբին Ռայթը։ Վերջին հորիզոնականում է Պոլի Պերետը՝ 8.5 մլն դոլար ցուցանիշով:

Աղբյուրը հավելում է, որ 2016թ. հունիսի 1-ից մինչև 2017թ. հունիսի 1-ը վարկանշում ներառված բոլոր 10 դերասանուհիները միասին վաստակել են 156.5 մլն դոլար:

 

Սոֆիա Վերգարա

 

Картинки по запросу sofia vergara

 

Քեյլի Կուոկո

 

Картинки по запросу kaley cuoco 2017

 

Մինդի Քալինգ

 

Картинки по запросу mindy kaling

Forbes-ը հայտնել է՝ ովքեր են հեռուստատեսության 10 ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները (լուսանկարներ)