Ֆրանսիայում միջնադարյան ամրոցի կառուցման աշխատանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆրանսիայի Բուրգունդիա շրջանում յուրահատուկ նախագիծ է իրականացվում, որի նպատակը միջնադարի մթնոլորտը վերարտադրելն է: Հետազոտողները և կամավորներն աշխատում են Գեդելոն կոչվող ամրոցի կառուցման վրա՝ օգտագործելով միջնադարում տարածված տեխնիկա ու նյութեր և փորձելով կառուցել 13-րդ դարի ամրոց:
Հայտնի է, որ Միշել Գայոն և Մերիլին Մարտինը սկսել են նախագիծը 1997 թվականին. Գայոն ցանկացել է կառուցել իր ամրոցի պատճենը (Սեն Ֆարժո)՝ վերականգնելով միջնադարյան տեխնոլոգիաները:
Ժամանակի ընթացքում նախագիծը մշակվել և փոփոխությունների է ենթարկվել. Գեդելոնը նման է Սեն Ֆարժոյին, սակայն ավելի փոքր է:
Այդ պահից ի վեր շինարարական աշխատանքները շարունակվում են: Այսօր նախագծի շնորհիվ հասանելի է 55 աշխատատեղ, և ամեն տարի այն ավելի քան 300 հազար այցելու է գրավում:
Bored Panda-ի հաղորդմամբ՝ նախագծի մասնակիցները սկզբունքորեն չեն օգտագործում ժամանակակից գործիքներ և տեխնոլոգիաներ. բոլոր գործիքներն առանց բացառության պատրաստվում են տեղի դարբնոցում:
































