Քլոե Քարդաշյանը հղի է. լրատվամիջոցներ
Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ևս մի աստղ՝ Քլոե Քարդաշյանը, պատրաստվում է մայրանալ: Այս մասին գրում է Reuters-ը՝ ամերիկյան մի շարք լրատվամիջոցների հղումով:
Երեսուներեքամյա աստղը, որը հանդիպում է հայտնի բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ, գտնվում է հղիության 3-րդ ամսում: Նշվում է, որ դեռևս ո՛չ Քարդաշյանը, ո՛չ էլ Թոմփսոնը պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել:
Աղբյուրը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 20-ամյա Քայլի Ջեները, ևս սպասում է իր առաջնեկին: Տարբեր աղբյուրների պնդմամբ՝ նա արդեն 5 ամսական հղի է: Հայտնի է, որ Քայլին տևական ժամանակ հանդիպում է ռեփեր Թրևիս Սքոթի հետ:
Ինչ վերաբերում է ազդեցիկ ընտանիքի ամենահայտնի անդամին՝ 36-ամյա Քիմ Քարդաշյանին, ապա տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա և ռեփեր Քանյե Ուեսթի 3-րդ երեխան ծնվելու է հունվարին՝ փոխնակ մոր միջոցով:
Reuters-ը նկատում է, որ 3 քույրերի հղիությունը համընկել է նրանց շոուի 10-ամյակի հետ:















