«ՎԻԱ Գրա»-ի նախկին անդամ Աննա Սեդոկովան հանդիպում է հայազգի երիտասարդի հետ. լրատվամիջոցներ (լուսանկարներ)
Ռուսական էստրադայի ամենասեքսուալ երգչուհիներից մեկը՝ Աննա Սեդոկովան, որը նախկինում «ՎԻԱ Գրա» խմբի անդամն էր, կարող է շուտով հրաժեշտ տալ միայնակ մոր կարգավիճակին:
Տարբեր հայրերից ծնված 3 երեխայի մեծացնող Սեդոկովան պաշտոնապես ներկայացրել է իր նոր ընտրյալին՝ 25-ամյա հայազգի դերասան Միքայել Արամյանին, որի հետ մասնակցել է «Սերը հրեշտակների քաղաքում» ֆիլմի պրեմիերային: Զույգը ձեռք ձեռքի տված միասին լուսանկարվել է:
Հայտնի է, որ երգչուհին Instagram-ում ինտրիգային լուսանկար է հրապարակել՝ ակնարկելով, որ իր կողքին նոր տղամարդ կա: Նրա երկրպագուները վստահ են, որ խոսքն Արամյանի մասին է:
Աղբյուրը հավելում է, որ երգչուհին այժմ դաստիարակում է 12-ամյա Ալինային, 6-ամյա Մոնիկային և մի քանի ամսական Հեկտորին, որի հորից աստղը բաժանվել է ծննդաբերությունից անմիջապես հետո:












