Ճապոնացին միրգ-բանջարեղենի կեղևը վերածում է կենդանիների և թռչունների (տեսանյութ)

13:35 • 27.09.17

Միրգ-բանջարեղենն առողջ սննդակարգի անբաժանելի մասն է և, բարեբախտաբար, դրանք ոչ միայն օգտակար, այլ նաև համեղ են:

Մարդկանց մեծամասնությունը, կեղևազրկելով մրգերը, աղբամանի մեջ է նետում կեղևը՝ չմտածելով, որ այն կարելի է օգտագործել:

Այսպես, ճապոնացի բլոգեր Յոշիհիրո Օկադան դանակի միջոցով կենդանիների և թռչունների ֆիգուրներ է ստեղծում նարնջի և այլ ցիտրուսների կեղևից՝ նկարահանելով աշխատանքի գործընթացը և կիսվելով համացանցի օգտատերերի հետ:

Bored Panda-ն գրում է, որ յուրաքանչյուր պատկեր ստեղծելու համար Օկադան օգտագործում է նարնջի ամբողջ կեղևը, նույնիսկ կանաչ պոչերը, որոնք վերածում է կենդանիների աչքերի:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Ճապոնացին միրգ-բանջարեղենի կեղևը վերածում է կենդանիների և թռչունների (տեսանյութ)