Մոնիկա Բելուչին Սան Սեբաստիանի կինոփառատոնում արժանացել է մրցանակի (լուսանկարներ)

14:10 • 28.09.17

Իսպանական Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքում անցկացվող կինոփառատոնին մասնակցել է իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին: Այս մասին հայտնում է Elle-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Բելուչին արժանացել է Donostia Award մրցանակին՝ կինեմատոգրաֆի զարգացման գործում ներդրման համար: Մրցանակը դերասանուհուն շնորհել է ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը:

Նշվում է, որ 52-ամյա Բելուչին միջոցառման ժամանակ կրել է Valentino-ի՝ քղանցքով երկար վարդագույն զգեստ և Cartier բրենդի մանյակ: Գեղեցկուհու շքեղ կերպարը համալրել է զգեստի երանգով փոքր պայուսակը:

Դերասանուհու դիմահարդարումն աչքի է ընկել համեստությամբ և նրբությամբ. նա շեշտը դրել է աչքերի վրա՝ ընդգծելով շագանակագույն ստվերաներկով, շուրթերը ներկել վարդագույն շրթներկով, իսկ մազերն արձակած է թողել:

 

  

 

  

 

 

 

 

Մոնիկա Բելուչին Սան Սեբաստիանի կինոփառատոնում արժանացել է մրցանակի (լուսանկարներ)