Հրապարակվել է Ստալինի մասին սև կատակերգության երկրորդ թրեյլերը (տեսանյութ)

13:01 • 28.09.17

Համացանցում է հայտնվել ռեժիսոր Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» ֆիլմի երկրորդ թրեյլերը. այն հրապարակվել է YouTube-ի Entertainment One UK ալիքում:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ սև կատակերգությունում նկարահանվել են Սթիվ Բուշեմին, Թիմոտի Դալթոնը, Օլգա Կուրիլենկոն և Մայքլ Փեյլինը: 

Նշվում է, որ ֆիլմն էկրաններ դուրս կգա հոկտեմբերի 20-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:


Հայտնի է, որ ֆիլմը հիմնված է Ֆաբիեն Նուրիի և Թյերի Ռոբենի ֆրանսիական կոմիքսի վրա: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1953 թվականի քաղաքական պայքարի օրերին՝ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի մահից հետո:

Հարի Փոթերի մասին ֆիլմերի շնորհիվ հայտնիություն ձեռք բերած բրիտանացի դերասան Ջեյսոն Այզեքսը (Լյուցիուս Մալֆոյի դերակատար) խաղացել է Գեորգի Ժուկովի, իսկ դերասան և հաղորդավար Մայքլ Փեյլինը՝ Վյաչեսլավ Մոլոտովի դերը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, համացանցում հրապարակվել է «Ստալինի մահը» ֆիլմի առաջին թրեյլերը:

 

 

Հրապարակվել է Ստալինի մասին սև կատակերգության երկրորդ թրեյլերը (տեսանյութ)