Ամերիկացի քանդակագործի աշխատանքները, որոնցում փայտը կտորի է «վերածվել» (լուսանկարներ)
Հաճախ ժամանակակից արվեստի գործերը վեճի առարկա են դառնում, քանի որ մարդիկ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ արդյոք այս կամ այն աշխատանքն արժանի է ուշադրության: Սա վերաբերում է արվեստի ամենատարբեր ոլորտներին:
Հայտնի է, որ արվեստագետները տարբեր միջոցներով փորձում են ոչ միայն գեղեցիկ, այլ նաև յուրահատուկ և հիշվող դարձնել իրենց աշխատանքները՝ այս նպատակով դիմելով տարբեր միջոցների և հնարքների:
Այսպես, ամերիկացի քանդակագործ Թոմ Էկերտն իրատեսական կոմպոզիցիաներ է ստեղծում, որոնցից յուրաքանչյուրում կարևոր դեր է հատկացվում կտորին:
Հատկանշական է, որ մարդկանց մեծամասնությունը չի հասկանում՝ ինչից է պատրաստված նրա քանդակների հարթ, փայլուն և հոսուն մատերիան:
AdMe.ru-ն գրում է, որ վարպետն իր բոլոր աշխատանքները ստեղծում է փայտից՝ օգտագործելով մշակման և ներկման տարբեր տեխնիկաներ:
























