Շվեյցարական աճուրդում հայտնաբերվել է Այվազովսկու՝ 1976 թվականին գողացված կտավը

12:29 • 29.09.17

Շվեյցարական աճուրդում հայտնաբերվել է հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավը, որը Ռուսաստանում գողացվել է 1976 թվականին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին:

«Տվյալներ են ստացվել, որ Շվեյցարիայի տարածքում KOLLER  աճուրդային տան վաճառքի ժամանակ ներկայացվել է Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկու «Ռեվելի տեսարանը» կտավը, որը նկարվել է 1845 թվականին (օրիգինալ անվանումը՝ «Ծով»): Ավելի քան մեկ միլիոն դոլար գնահատված կտավը հեռացվել է աճուրդից», - ասել է նա:

Վոլկի խոսքով՝ կտավը գողացվել է «Դմիտրովսկի կրեմլ» թանգարան-արգելոցից: Այժմ ՌԴ ՆԳՆ-ն և Շվեյցարիան աշխատում են կտավը Ռուսաստան վերադարձնելու ուղղությամբ:

Շվեյցարական աճուրդում հայտնաբերվել է Այվազովսկու՝ 1976 թվականին գողացված կտավը