Ջոր Բերլինգերի՝ Ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի ցուցադրությունն ԱՄՆ-ում կմեկնարկի նոյեմբերին

23:47 • 29.09.17

Հյուսիսային Ամերիկայի տարածքում հայտնի ամերիկացի կինոռեժիսոր Ջոր Բերլինգերի «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի ցուցադրության իրավունք են ձեռք բերել Abramorama և Gathr Films կինոընկերությունները:

Ինչպես հաղորդում է Deadline-ը, Abramorama-ն ֆիլմի ցուցադրությունը Նյու Յորքի և Լոս Անջելեսի կինոթատրոններում կսկսի նոյեմբերի 10-ին, որին կհետևի էկրանավորումն ամերիկյան այլ քաղաքներում: Gathr Films-ն, իր հերթին, կընդարձակի ցուցադրություններն իր Theatrical On Demand բաշխման հարթակի օգնությամբ:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության շուրջ բացահայտումների և լուսաբանման մասին վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է ապրիլի 25-ին Ամերիկյան «Տրայբեկա» կինոփառատոնի շրջանակներում:

Ֆիլմի պրոդյուսերն են հանդիսանում Survival Pictures, RadicalMedia և Third Eye Motion Picture Company ընկերությունները:

Ֆիլմի ռեժիսոր ձ սցենարիստ Ջո Բերլինգեր խոստովանել է, որ խորասուզվելով Թերի Ջորջի հեղինակած «Խոստումը» ֆիլմի պատմության մեջ՝ որոշում է կայացնում կինոպատուհան բացել դեպի պատմական իրադարձություններն ու պայքարի ուղի գտնել 100-ամյա ժխտողական քաղաքականության դեմ, որը վարում է Թուրքիայի կառավարությունը:

 

Ջոր Բերլինգերի՝ Ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի ցուցադրությունն ԱՄՆ-ում կմեկնարկի նոյեմբերին