«Գահերի խաղը» սերիալի ութերորդ եթերաշրջանի բյուջեն կկազմի ավելի քան 90 միլիոն դոլար. Mashable
Ամերիկյան HBO հեռուստաալիքը պատրաստվում է 15 միլիոն դոլար ծախսել «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի յուրաքանչյուր էպիզոդի համար, հայտնում է Mashable-ը:
Ութերորդ մասի ընդհանուր բյուջեն, որի մեջ կմտնի վեց սերիա, կկազմի 90 միլիոն դոլար:
Ինչպես գրում է Vanity Fair-ը, վերջին եթերաշրջանի ծախսերը կարող են է՛լ ավելի աճել: Յուրաքանչյուր էպիզոդի երկարությունը կլինի մոտ մեկուկես ժամ:
Նշվում է, որ առաջին եթերաշրջանի սերիաների համար «Գահերի խաղը» հեռուստասերիալի հեղինակները ծախսել են վեցական միլիոն դոլար:










