50 Cent-ը հրաժարվել է մասնակցել Թրամփի նախընտրական քարոզարշավին՝ չնայած առաջարկվող մեծ գումարին
Հայտնի ամերիկացի ռեփ երգիչ 50 Cent-ը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի քարոզարշավի աշխատակիցները նրան 500,000 դոլար են առաջարկել քարոզարշավին մասնակցելու և աֆրոամերիկացի բնակչության ձայները շահելու համար:
«Նախքան Թրամփի ընտրվելը, նրանք խնդիրներ ունեին աֆրոամերիկացիների ձայների հետ, դրա համար ուզում էին ինձ 500.000 դոլար վճարել հենց քարոզարշավին մասնակցելու համար», - պատմել է ռեփերը՝ կատակելով, - «Ես պատասխանեցի, որ դա չնչին գումար է»:
50 Cent-ի երգարվեստի սիրված թեմաները թմրամիջոցների թրաֆիկինգն ու բռնությունն են: Ռեփերը հատկապես հայտնի է նրանով, որ փրկվել է իրեն ուղղված 9 փամփուշտից հետո՝ ձախողելով իր դեմ կազմակերպած մահափորձը:










