Հրապարակվել է Blade Runner 2049 ֆիլմի նկարահանումներից կադր, որում Ֆորդը պատահմամբ հարվածում է Գոսլինգի դեմքին

15:27 • 02.10.17

Twitter սոցկայքի օգտատերերը հրապարակել են «Ածելու սայրի վրայով վազողը 2049» ֆիլմի նկարահանումներից կադր, որում դերասան Հարիսոն Ֆորդը կռվի դրվագում չնպատակադրված հարվածում է Ռայան Գոսլինգի դեմքին։ Մեկնաբանություններում օգտատերերը կատակներ են արել դերասանների դեմքի արտահայտության վերաբերյալ, գրում է lenta.ru-ն։


Նկարահանման հրապարակից կադրն առաջին անգամ ցուցադրվել է Գրեմ Նորթոնի շոուի ժամանակ, որը հեռարձակվում է BBC One հեռուստաալիքով։


2016-ի դեկտեմբերին Գոսլինգը պատմել էր ֆիլմի վրա աշխատանքի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին։ Ըստ նրա՝ Ֆորդը պատահմամբ հարվածել էր իրեն, իսկ երբ ասիստենտները սառույց էին բերել, որպեսզի դերասանը դա դնի դեմքին, Ֆորդը մի կողմ էր հրել Գոսլինգին և իր ձեռքը դրել դրա մեջ։


«Ածելու սայրի վրայով վազողը 2049»-ը 1982 թվականի ֆիլմի շարունակությունն է և կինոթատրոններում կհայտնվի հոկտեմբերի 6-ից։ Ֆիլմի ռեժիսորը Դենի Վիլնովն է, ֆիլմում նկարահանվել է նաև Ջարեդ Լետոն։

 

Հրապարակվել է Blade Runner 2049 ֆիլմի նկարահանումներից կադր, որում Ֆորդը պատահմամբ հարվածում է Գոսլինգի դեմքին