Ներկայացվել է Ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի առաջին թրեյլերը
Աշխարհահռչակ System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով հեղինակել է Ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմի երաժշտությունը, ներկայացրել է նոր թրեյլերը:
Երաժշտի խոսքով՝ «այն իսկապես հզորագույն ֆիլմերից մեկն է, որը նա տեսել է»: ««Ոչնչացնելու մտադրությունն» իսկապես ցեղասպանության ժխտման մասին դիտարժան պատմություն է, որի ռեժիսորն է «Էմմի» և «Օսկար» մրցանակների հավակնորդ ամերիկա Ջո Բերլինգերը», - գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում:
Ինչպես գրում է Horizon Weekly-ն, «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի առաջին թրեյլերում ռեժիսորը ներկայացրել է մի շարք ռեժիսորների, պատմաբանների հետ հարցազրույցները, որոնք ընկած են ֆիլմի նկարահանումների հիմքում:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ֆիլմի ցուցադրությունն ԱՄՆ-ում կսկսվի նոյեմբերի 10-ին:










