Մահացել է ռոք երաժիշտ Թոմ Փեթին

09:35 • 03.10.17

Վաթսունվեց տարեկանում մահացել է ամերիկյան Tom Petty and the Heartbreakers ռոք խմբի առաջատար Թոմ Փեթին, հայտնում է The New York Times-ը:


Երգչի մահվան փաստը հաստատել է նրա մենեջեր Թոնի Դիմիտրիադեսը: Մահվան պատճառը չի հաղորդվել:


TMZ-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ երգչի մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, նրան հայտնաբերել են անգիտակից պառկած Մալիբուում գտնվող իր տանը և տեղափոխել հիվանդանոց:


Ամերիկացի ռոք երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր Թոմ Փեթին և նրա խումբը հայտնի են դարձել ԱՄՆ-ում 1970-ական թվականներին:

 

Մահացել է ռոք երաժիշտ Թոմ Փեթին