Առանց ոտքերի ու ձեռքերի ծնված լուսանկարչի աշխատանքները տպավորում են իրենց պրոֆեսիոնալիզմով (լուսանկարներ, տեսանյութ)
Եթե նայեք ինդոնեզացի լուսանկարիչ Աչմադ Զուլկարնաինի աշխատանքներին, ապա երբեք չեք հավատա, որ նա զուրկ է վերին և ստորին վերջույթներից:
Ինչպես նշում է Bored Panda-ն, վերին և ստորին վերջույթներից զուրկ լինելը չի խանգարում 24-ամյա երիտասարդին պրոֆեսիոնալ լուսանկարներ անելու հարցում:
Աղբյուրը նկատում է, որ Աչմադն ունի անկոտրում կամք և լավատեսություն: Հենց այդ երկու հատկության շնորհիվ էլ երիտասարդն իր մեջ դժվարությունները հաղթահարելու և մասնագիտական նախընտրած գործում հաջողության հասնելու ուժ է գտնում:
«Չեմ ցանկանում, որ մարդիկ նայեն նկարներիս ու մտածեն իմ մասին, փոխարենն ուզում եմ, որ նրանք տեսնեն իմ ստեղծարարությունը»,-նշել է լուսանկարիչը, որն իր օրինակով ապացուցում է, որ հաստատակամության դեպքում ցանկացած պայքար կարող է հաջողությամբ պսակվել:














Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










