Արթուր Ջանիբեկյանի Comedy Club հաղորդումն ու հաղորդավար Ռոման Բաբայանն արժանացել են ռուսական ՏԵՖԻ մրցանակի (տեսանյութ)

01:27 • 04.10.17

«Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ռուսական ТНТ հեռուստաալիքի ղեկավար, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի Comedy Club հաղորդումը հաղթող է ճանաչվել ՏԵՖԻ-2017 մրցանակաբաշխության «Լավագույն հումորային հաղորդում» անվանակարգում, հայտնում է rusarminfo.ru-ն:


«12 տարի մենք հայտնվում էինք դափնեկիրների շարքում՝ մրցանակներ չշահելով: Հեռուստատեսային հանրությունը մեզ վրա ուշադրություն չէր դարձնում: 12 տարի անց դուք մեզ վրա ուշադրություն դարձրիք: Մեզ մոտ մի բան այն չէ: Պետք է փոխել»,- կատակել է Արթուր Ջանիբեկյանը՝ ստանալով արձանիկը:


«Փրայմ-թայմի հասարակա-քաղաքական թոք-շոուի հաղորդավար» անվանակարգում հաղթող է դարձել հայկական ծագմամբ հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը՝ «Ձայնի իրավունք» ծրագրով:


«Այն տեղեկատվական դպրոցը, որ ես անցել եմ, ինձ հնարավորություն է տվել լինել փաստացիորեն բոլոր վայրերում, որոնց մասին մենք այսօր պատմում ենք»,- ասել է Ռոման Բաբայանը՝ ստանալով ՏԵՖԻ արձանիկը:


Նշվում է, որ ռուսական հեռուստատեսային մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում ներկայացված են եղել նաև «Մոսֆիլմ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը և «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Ակոպովը:


ՏԵՖԻ-ն ռուսական համազգային հեռուստատեսային մրցանակ է, որը տրվում է հեռուստատեսային ոլորտում ձեռքբերումների համար։

Արթուր Ջանիբեկյանի Comedy Club հաղորդումն ու հաղորդավար Ռոման Բաբայանն արժանացել են ռուսական ՏԵՖԻ մրցանակի (տեսանյութ)