Ճարտարապետը բեռնափոխադրման կոնտեյներներից անհավանական տուն է նախագծել (լուսանկարներ)

15:31 • 04.10.17

Անապատի կենտրոնում բեռնափոխադրման մեծ կոնտեյներում ապրելն ամենևին էլ հրապուրիչ միտք չէ, սակայն լոնդոնցի ճարտարապետ Ջեյմս Ուիթաքերի անհավանական մտահղացումը տեսնելուց հետո, հավանաբար, կփոխեք ձեր կարծիքը:

Ինչպես նշում է Bored Panda-ն, 200քմ մակերեսով տունը, որում կան հարմարավետ կյանքի համար բոլոր պայմանները՝ խոհանոց, հյուրասենյակ, 3 ննջարան, բաղկացած է տարբեր անկյունների տակ իրար միացված առևտրային կոնտեյներներից:


Դիզայներական հետաքրքիր մտահղացման շնորհիվ տունը նման է անապատում բացված ծաղկի:

Ուիթաքերը պատմել է, որ տան նախագիծը մշակել էր տարիներ առաջ: Դրա կառուցումը սկսվելու է հաջորդ տարի՝ Լոս Անջելեսից պատվիրատուի համար:

 

container-house-joshua-tree-residence-whitaker-studio-18

 

 

Ճարտարապետը բեռնափոխադրման կոնտեյներներից անհավանական տուն է նախագծել (լուսանկարներ)