90-ամյա չեխ տատիկը նկարազարդում է փոքրիկ գյուղի շինությունները (լուսանկարներ)
Չեխական Լուկա փոքրիկ գյուղի 90-ամյա բնակչուհի Ագնես Կասպարկովան ցանկանում է կրկնապատկել իր ծննդավայրի գեղեցկությունն ու գրավչությունը՝ գյուղի ճերմակ շինությունների վրա ձեռքով ծաղկային նկարազարդումներ անելով:
Ինչպես նշում է Bored Panda կայքը, տարեց կինը, որը դեռևս լի է ավյունով ու ստեղծագործելու մղումով, նկարազարդումներն անում է գարնանն ու ամռանը, երբ եղանակը տաք է:
Տիկին Ագնեսը պատմել է, որ այս հոբբիով սկսել է զբաղվել իր համագյուղացիներից մեկի շնորհիվ, որը ևս նկարազարդում էր շինությունները:
Օգտագործելով վառ կապույտ ներկ ու փոքրիկ վրձին՝ նա ստեղծում է ծաղկային կոմպոզիցիաներ: Ի դեպ, կինը խոստովանել է, որ նկարազարդումներն անում է միայն իր հաճույքի համար:
«Տարիքը, իրավամբ, միայն թիվ է, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ստեղծարարությունն ի ցույց դնելուն»,-եզրափակում է Bored Panda-ն:























