Երկու Ջիվան Գասպարյանները հյուրընկալվել են «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը (տեսանյութ)

17:24 • 04.10.17

Համաշխարհային ճանաչում վայելող հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանն ու նրա թոռը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, հյուրընկալվել են ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը:

«Աստղ և մեծություն: Նա տիտան է, ֆոլկ երաժշտության մեծություն: Նրա անունն առաջինն է մեր մտքին գալիս, երբ խոսում ենք դուդուկ երաժշտական գործիքի մասին»,- ասել է հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը հայտնի հայ դուդուկահարին ներկայացնելիս:

Երաժիշտներն Առաջին ալիքի եթերում կատարել են «I will not be sad in this world» («Ես տխուր չեմ լինի այս աշխարհում») ստեղծագործությունը:

 



Երկու Ջիվան Գասպարյանները հյուրընկալվել են «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը (տեսանյութ)