Քեյթ Ուինսլեթը կնկարահանվի «Ավատար»-ի սիքվելներում
Հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը լեգենդար «Տիտանիկ» ֆիլմի ստեղծումից 20 տարի անց կրկին կհամագործակցի օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ:
Ինչպես նշում է empireonline.com կայքը, Ուինսլեթը կնկարահանվի «Ավատար» ֆիլմի հաջորդ մասերում՝ սիքվելներում:
Ընդհանուր առմամբ, Քեմերոնը որպես «Ավատար»-ի շարունակություն նկարահանելու է 4 ֆիլմ, որոնցում Ուինսլեթը մարմնավորելու է Ռոնալ անունով մեկին:
Հայտնի է, որ Ուինսլեթի խաղընկերներն են լինելու Զոի Սալդանան, Սիգուրնի Ուիվերը, Քլիֆ Քերթիսը: «Ավատար»-ի շարունակության առաջին մասը մեծ էկրան կբարձրանա 2020թ. դեկտեմբերի 18-ին:










