«Ֆորսաժ»-ի 9-րդ մասի պրեմիերան հետաձգվել է մինչև 2020թ. ապրիլ
Հոլիվուդյան «Ֆորսաժ» (Fast and Furious) ֆիլմաշարի նոր՝ 9-րդ մասն էկրան կբարձրանա ծրագրածից ավելի ուշ՝ 2020թ.:
Ինչպես նշում է Variety-ն, համապատասխան որոշումը կայացրել է Universal Pictures-ը, որը նախքան այս հայտարարել էր, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2019թ. ապրիլի 19-ին: Այժմ պրեմիերան հետաձգվել է 2020թ. ապրիլի 10:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի 8-րդ մասը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 1.2 մլրդ դոլար: Ռեժիսոր Ֆելիքս Գարի Գրեյի ֆիլմում նկարահանվել են Վին Դիզելը, Դուեյն Ջոնսոնը, Ջեյսոն Սթեթհեմը, Միշել Ռոդրիգեսը, Քուրտ Ռասելը, Շառլիզ Թերոնն ու այլ աստղեր:
Հայտնի է, որ ֆիլմաշարի առաջին մասը ներկայացվել է 2001թ.: Ընդհանուր առմամբ, բոլոր 8 ֆիլմերը համաշխարհային կինովարձույթում հավաքել են ավելի քան 5 մլրդ դոլար: Դրանց շարքում ամենաեկամտաբերը 7-րդն է (1.5 մլրդ դոլար), քանի որ դրանում մահից առաջ վերջին անգամ նկարահանվել է Փոլ Ուոքերը:










