Բելգիացի վարպետի դաջվածքները գրեթե ոչնչով չեն տարբերվում լուսանկարներից (ֆոտոշարք)

23:01 • 05.10.17

Դաջվածք անող բելգիացի վարպետ Ինալ Բերսեկովը հայտնի է դարձել իր սև-սպիտակ, լուսանկարների նմանվող դաջվածքներով:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, արվեստի այս ոլորտում ևս կան անուն հանած մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր ինքնատիպ ոճով, սակայն երբ խոսքը վերաբերում է մանրամասն արված պատկերներին, Բերսեկովը, կարծես թե, անգերազանցելի է:

Նրա գործերի որակն այնքան լավն է, որ դաջվածքներն առաջին հայացքից ասես տպված լուսանկարներ լինեն: Շատերը դրանք տեսնելով՝ նույնիսկ չեն հավատում, որ պատկերները վարպետորեն դաջված են:

 

 

 

 

 

Բելգիացի վարպետի դաջվածքները գրեթե ոչնչով չեն տարբերվում լուսանկարներից (ֆոտոշարք)