Ռենատա Լիտվինովան և Զեմֆիրան ամուսնացել են. լրատվամիջոցներ

15:04 • 05.10.17

Դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ Ռենատա Լիտվինովան և ռուս ռոք երգչուհի Զեմֆիրան ամուսնացել են, հայտնում է ren.tv-ն։


Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել Շվեդիայում, որտեղ 2009 թվականին կառավարությունը միասեռ ամուսնությունները թույլատրող օրենք է ընդունել:


Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարսանեկան արարողությունից հետո Լիտվինովան և Զեմֆիրան մեկնել են հարսանեկան ուղևորության: Նրանք նախ մեկնել են Ստոկհոլմ, այնուհետև՝ Տալլին:


Հաղորդվում է, որ Լիտվինովայի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել ամուսնության մասին տեղեկությունները:

Ռենատա Լիտվինովան և Զեմֆիրան ամուսնացել են. լրատվամիջոցներ