Խոտի դեզից պատրաստված ահռելի կենդանիները «ներխուժել» են Ճապոնիայի դաշտեր (լուսանկարներ, տեսանյութ)

08:41 • 06.10.17

Աշունը բերքահավաքի սեզոնն է, որը գյուղացիների համար տարվա ամենազբաղված շրջանն է:

Ճապոնիայի հյուսիսում բնակվող ֆերմերները, հետևելով ավանդույթին, յուրահատուկ ձևով են նշել բրնձի բերքահավաքի ավարտը:

Ինչպես նշում է Bored Panda-ն, նրանք հավաքված խոտի դեզից կենդանիների ահռելի քանդակներ են ստեղծել ու դրանք տեղադրել դաշտերում: Արդյունքում տպավորություն է ստեղծվել, թե ահռելի կենդանիները «ներխուժել» են դաշտեր:

Աղբյուրը նկատում է, որ հետաքրքիր տոնը ոչ միայն զվարճացնում է գյուղացիներին, այլև գրավում մեծ թվով զբոսաշրջիկների:

 

Խոտի դեզից պատրաստված ահռելի կենդանիները «ներխուժել» են Ճապոնիայի դաշտեր (լուսանկարներ, տեսանյութ)