Տղամարդը թանգարանում բղավոցով հարձակվել է Հիտլերի կտավներից մեկի վրա

05:52 • 06.10.17

Հոկտեմբերի 4-ին Իտալիայի Սալո քաղաքի թանգարանում անհայտ անձը պտուտակահանով հարձակվել է Ադոլֆ Հիտլերի կտավի վրա՝ «Սրիկա» բղավելով:

Անվտանգության աշխատակիցները անմիջապես վտարել են նրան՝ թույլ չտալով վնասել նկարը, իսկ տղամարդը փախուստի է դիմել: Նկարի սեփականատերը որոշել է ոստիկանություն դիմում չներկայացնել:


Նշվում է, որ կտավն ինքնին շատ մռայլ է, և պատկերում է երկու անձանց, ովքեր բավական ծանր թվացող մթնոլորտում հայտնվել են դեմ դիմաց:

Տղամարդը թանգարանում բղավոցով հարձակվել է Հիտլերի կտավներից մեկի վրա