Ամալ Քլունիի հարսանյաց զգեստը կցուցադրվի Օսկար դե լա Ռենտային նվիրված ցուցահանդեսի ժամանակ (լուսանկարներ)

11:00 • 07.10.17

Հոկտեմբերի 8-ին Հյուսթոնի գեղարվեստի թանգարանում կբացվի աշխարհահռչակ դիզայներ Օսկար դե լա Ռենտային նվիրված ցուցադրություն։ Հայտնի է, որ ցուցադրությանը կներկայացվեն դիզայների 70 արխիվային աշխատանքներ, ներառյալ նրանք, որոնք արել է Balmain նորաձևության տան համար, հայտնում է elle.ru-ն։


Ցուցահանդեսի համադրող Անդրե Լեոն Տելին պատմել է, որ ցուցադրության «մեխը» կլինի հայտնի իրավաբան, դերասան Ջորջ Քլունիի կին Ամալ Քլունիի հարսանյաց զգեստը։ 2014 թվականին՝ մինչ իր մահը, Օսկար դե լա Ռենտան է կարել Ամալ Քլունիի հարսանյաց զգեստը։


«Մենք շատ վաղուց էինք ցանկանում ստանալ այդ զգեստը։ Մենք ցանկանում էինք այն ցուցադրել Սան Ֆրանցիսկոյում ցուցահանդեսի ժամանակ, սակայն տիկին Քլունին ասում էր, որ դեռ վաղ է ցուցադրել զգեստը, քանի որ հարսանյաց արարողությունից դեռ քիչ ժամանակ է անցել»,- պատմել է նա։


Հիշեցնենք, որ Օսկար դե լա Ռենտան մահացել է 2014 թվականի հոկտեմբերի 20-ին՝ 82 տարեկանում։

Ջորջ և Ամալ Քլունիներն ամուսնացել են 2014 թվականի սեպտեմբերի վերջին։  

 

Картинки по запросу свадебные платья амаль клуни

Картинки по запросу Свадебное платье Амаль КлуниКартинки по запросу Свадебное платье Амаль Клуни

Похожее изображение