Հայ ժողովրդի պատմության հետ չի կարող համեմատվել որևէ այլ ազգի պատմություն. Էդուարդ Լիմոնով
Ռուս գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Էդուրադ Լիմոնովը, խոսելով հայ ժողովրդի պատմության մասին, ասել է, որ «աշխարհի որևէ այլ ազգ չի կարող համեմատվել դրա հետ»:
«Հայոց Պատմության կողքին նույնիսկ մի տեսակ ամաչում ես կանգնել: 301թ.՝ դեռ Բյուզանդիայից առաջ, Հայաստանը դարձել է մոլորակի առաջին քրիստոնեական պետությունը»,- իր թվիթերյան օգտահաշվում գրել է Լիմոնովը:
Գրառումը գրավել է Լիմոնովի հետևորդների ուշադրությունը: Նրանցից մեկը նկատել է, որ աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունել է Օսրոենի թագավարությունը:
Դրան ի պատասխան Լիմոնովը գրել է.«Հայերը հիմա էլ են հայ, իսկ Միջագետքի օսրոենցիները վաղուց արդեն չկան»:
Հայտնի է, որ Լիմոնովն ընթացիկ տարվա ամռանն այցելել է Արցախ, ինչից հետո հայտնվել է ադրբեջանական «սև ցուցակում»:










