Երգչուհի Շակիրան իր բաժանության մասին լուրերի ֆոնին սիրո մասին երգ է երգել (տեսանյութ)
Երգչուհի Շակիրան հայտնի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ բաժանման մասին լուրերի ֆոնին Twitter սոցցանցի իր օգտահաշվում հրապարակել է տեսանյութ, որում ռոմանտիկ երգ է կատարում, հայտնում է lenta.ru-ն։
«Ոչ մեծ ընդմիջում իմ օրվա ընթացքում, որպեսզի երգ երգեմ սիրո մասին»,- գրել է նա։
Միևնույն ժամանակ, նրա ներկայացուցիչը հերքել է լրատվամիջոցներում հայտնված լուրերը, թե նա ու «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի աստղը բաժանվել են։
«Ոչ մի բան չի փոխվել»,- ասել է նա Hola! հրատարակությանը՝ հավելելով, որ բամբասանքները, հավանաբար, տարածում են չարակամ մարդիկ, որոնք ցանկանում են վնաս հասցնել Պիկեին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, թե Շակիրան հավաքել է իրերն ու հեռացել տնից։
Երգչուհին ու ֆուտբոլիստը հարաբերությունների մեջ են գտնվում 2011 թվականից։ Նրանք ունեն երկու որդի՝ 4-ամյա Միլանն ու 2-ամյա Սաշան։
Una pequeña pausa en mi día para cantar una canción de amor! / A little pause in my day to sing a love song! Shak pic.twitter.com/7PDQiuRBYx
— Shakira (@shakira) October 6, 2017










