Այսօր Ջոն Լենոնը կդառնար 77 տարեկան (լուսանկարներ)

13:15 • 09.10.17

1940թ. հոկտեմբերի 9-ին ծնվել է 20-րդ դարի ամենահայտնի երաժիշտներից մեկը, լեգենդար «Тhe Beatles» խմբի անդամ Ջոն Լենոնը, որը «քառյակի» գրեթե բոլոր հիթերի հեղինակն է:

Անվանի երաժշտի 77-րդ տարեդարձի կապակցությամբ gazeta.ru-ն ներկայացրել է ուշագրավ ֆոտոշարք, որին կից ներկայացրել է Լենոնի անձնական ու ստեղծագործական կյանքից մի քանի փաստ:

«Тhe Beatles» խումբը փլուզվել է 1970թ., ինչից հետո անդամներից ամեն մեկը գնացել է առանձին ճանապարհով: Լենոնը կնոջ՝ ճապոնացի նկարչուհի Յոկո Օնոյի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ ձայնագրել է մի քանի ալբոմ, պայքարել է հանուն խաղաղության, քննադատել ամերիկացի՝ Վիետնամում վարած պատերազմն ու, ընդհանուր առմամբ, ակտիվ հասարակական գործունեություն ծավալել:

Նա միառժամանակ հեռացել է երաժշտական ասպարեզից, սակայն 1980թ. վերադարձել է «Double Fantasy» ալբոմով:

Նույն տարվա դեկտեմբերին Լենոնը սպանվել է Մարկ Դևիդ Չեփմենի կողմից՝ ի չիք դարձնելով «բիթլերի» միլիոնավոր երկրպագուների՝ խմբի վերամիրավորման հույսերը:

Հայտնի է, որ Չեփմենն առայսօր բանտում է: Նա դատապարտված է ցմահ ազատազրկման:

Картинки по запросу john lennon archive photos